Ադրբեջանը ՄԻՊ-ի միջոցով փորձում է Հայաստանը նաև էներգետիկ շրջափակման հասցնել
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին` կոչ անելով դադարեցնել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի շահագործումը: «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ նման տեղեկատվություն է տարածել ադրբեջանցի օմբուդսմենի գրասենյակը։
ԵՄ-ն Հայաստանին կոչ էր արել փակել ատոմակայանը՝ «այն չի կարող արդիականացվել միջազգայնորեն ճանաչված միջուկային անվտանգության չափանիշներին լիովին համապատասխանելու» պատճառաբանությամբ։
Անցած հոկտեմբերին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակը բարելավվել է։
Ադրբեջանի ՄԻՊ-ը Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից պահանջել է շտապ դադարեցնել Մեծամորի ատոմակայանի շահագործումը, իբր «Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի նման աղետ չլինելու համար»:
Հայաստանում գործում է մեկ ատոմակայան, որը գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ՝ Երևանից 30 կիլոմետր հարավ։ Գոյություն ունեն երկու էներգաբլոկներ, որոնք հիմնված են VVER-440 տիպի սեյսմակայուն ռեակտորների վրա։ Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին Սպիտակի երկրաշարժից հետո։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին՝ հանրապետությունում տիրող էներգետիկ ճգնաժամի պատճառով։ «Ռոսատոմի» օգնությամբ նրա արդիականացումն ավարտվել է 2021 թվականին։
ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է գործող ԱԷԿ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում մինչև 2026 թվականը, ինչպես նաև նոր բլոկների փուլային շահագործման հանձնում։
Հարակից հրապարակումներ`
- Մեծամորի ատոմակայանը սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին Թուրքիայի ու Ադրբեջանի. Թուրք պաշտոնյա
- ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է պլանային նախազգուշական վերանորոգման
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին