Լրագրող Արմեն Գասպարյանը ռուս զինվորի մասին երգից հետո Սլեպակովին անվանել է «անսահման սրիկա»
Լրագրող Արմեն Գասպարյանը ռուս զինվորների մահվան մասին երգիծաբանի երգից հետո հումորիստ Սեմյոն Սլեպակովին անվանել է «անսահման նենգ ու սրիկա»։ Այդ մասին գրում է StarHit-ը, որին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Նրա դիրքորոշումը պաշտպանել է լրագրող Անդրեյ Սիդորչիկը, ով երգն անվանել է «ծաղրող» և առաջարկել Սլեպակովին իսրայելցի զինվորների մասին թրեք գրել։ Սիդորչիկի խոսքով՝ նման երգից հետո կատակերգուին Իսրայելում այլևս չեն ընդունի։
«Իսրայելում հանգստանալով Սեմյոն Սլեպակովը որոշել է, որ իր նոր ծաղրական երգի հիանալի թեման մահացած զինվորի մայրն է, իհարկե՝ ռուս զինվորինը։ Սյոմա, բեր նման բան արա իսրայելցի զինվորի մոր մասին: Ես իսկապես ուզում եմ տեսնել, թե դրանից հետո որքան կտևի ձեր մնալն Ավետյաց երկրում»,-ասաց Սիդորչիկը:
Օրորոցային երգը Սլեպակովի սոցիալական տիրույթում հայտնվել է հունվարի 24-ին։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին արգելել է պաշտոնյաներին լքել Ուկրաինան
- ԱՄՆ-ն 2,5 մլրդ դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթն է հատկացրել Ուկրաինային
- Քաղաքացին ուկրաինական կողմի կոնտակտային անձին փորձել է փոխանցել ՌԴ զինված ուժերի զինտեխնիկայի գտնվելու վայրի մասին տեղեկություն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները