Փրկարարները հայտնաբերել են խորտակված հոնկոնգյան նավի անձնակազմի 12 անդամներին
Արևելաչինական ծովում, Ջեջու կղզու մոտ խորտակված հոնկոնգյան նավի անձնակազմի 22 անդամներից 12-ը հայտնաբերվել են, սակայն նրանցից 11-ը անգիտակից վիճակում են։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նշվում է, որ Հարավային Կորեայի և Ճապոնիայի առափնյա պահպանությունը շարունակում է համատեղ որոնողական գործողությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հոնկոնգում գրանցված բեռնատար նավը, որում եղել է 22 մարդ, խորտակվել է Արևելաչինական ծովում՝ Ջեջու կղզու մոտ, որը պատկանում է Ճապոնիայի Նագասակի պրեֆեկտուրային։ NHK հեռուստաալիքը, վկայակոչելով ճապոնական առափնյա պահպանությանը, հայտնել է չորս մարդու փրկվելու մասին։
Ըստ գործակալության՝ Jin Tian նավը, որը փայտ էր տեղափոխում, չորեքշաբթի գիշերը խորտակվել է Ջեջու կղզու Սոգվիփո քաղաքից 148,2 կմ դեպի հարավ-արևելք:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դեպքի վայր է ուղարկվել հինգ նավ, չորս ինքնաթիռ, երկու արտասահմանյան բեռնանավ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են