«Stent for Life» ծրագրի շրջանակում կատարվել է սրտի անհետաձգելի 2 443 վիրահատություն
Սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունների շրջանակներում 2022 թվականի ֆինանսական տարում (2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը) մատուցվել է 2.443 ծառայություն: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունից։
««Stent for Life» կյանք փրկող ծրագիրը` պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններում` ամբողջ բնակչության շրջանում (անկախ սոցիալական կարգավիճակից և տարիքային խմբից):
Ծրագիրը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում ապահովում է դեղապատ ստենտի տեղադրումն` անվճար, իսկ աորտա-կորոնար շունտավորումը` արտոնյալ պայմաններով:
Սահմանված կլինիկական չափանիշներն են`
- «Սրտամկանի սուր ինֆարկտ ST էլևացիա» ախտորոշումը կամ
- «Սրտամկանի սուր ինֆարկտ առանց ST-էլևացիայի» ախտորոշումը, երբ առկա է տրոպոնինի > 1000նգ/լ ցուցանիշ և սրտամկանի ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզ կամ նշանակալի անկայուն նեղացում,
- Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը:
Ծրագիրն իրականացվում է 13 բժշկական հաստատությունում, մասնավորապես Երևանում` «Աստղիկ» ԲԿ, «Արամյանց» ԲԿ, Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, «Նորք Մարաշ» ԲԿ, «Էրեբունի» ԲԿ, «Բեսթ Լայֆ» ԲԿ, «Շենգավիթ» ԲԿ, «Արմենիա» հանրապետական ԲԿ, Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Մարզերում` Վանաձորի ԲԿ, Գյումրու ԲԿ, Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին