The Guardian. Կարեն Խաչանովի ուղերձները գրավում են նույնքան ուշադրություն, որքան խաղը
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է իր կարիերայի վերածնունդը՝ անցնելով Australian Open-ի կիսաեզրափակիչ։ Բրիտանական The Guardian պարբերականը գրում է, որ Կարեն Խաչանովի ուղերձները գրավում է նույնքան ուշադրություն, որքան խաղը։
Նշվում է, որ Խաչանովը Australian Open-ի 1/8 եզրափակչում հաղթանակից հետո գրություն էր թողել տեսախցիկին․ «Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Ուժեղ մնա՛, Արցախ» (Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong)։ Մինչ այդ՝ երրորդ շրջանի խաղում հաղթելուց հետո, գրել էր. «Ուժեղ մնա՛, Արցախ» (Artsakh stay strong!!!)։ The Guardian-ը գրում է, որ Խաչանովը նկատի ունի այն փաստը, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը դեկտեմբերի կեսից շրջափակված է Ադրբեջանի կողմից։
«Խաչանովի հայրը՝ Աբգարը, ծնունդով Երևանից է»,- գրել է պարբերականը։
Այնուհետև մեջբերում է արված Խաչանովի՝ երեկ տված հարցազրույցից մի հատված. «Ես բազմիցս ասել եմ, որ հայկական արմատներ ունեմ՝ հայրիկի, պապիկի, նույնիսկ մայրիկի կողմից: Ես կիսով չափ հայ եմ։ Ես այդ ուղերձներով ուղղակի ուզում էի ուժ ու աջակցություն հայտնել իմ ժողովրդին»:
«Խաչանովի աջակցությունը լրացուցիչ լույս է սփռում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտության վրա, որն ավելի քան 30 տարի շարունակվում է։ Վերջին մեծ հակամարտությունը 44-օրյա պատերազմն էր, որը տեղի է ունեցել 2020 թվականին»,- գրել է բրիտանական պարբերականը՝ նշելով, որ պատերազմից հետո ստորագրված համաձայնագրով ռուսական խաղաղապահ ուժեր են տեղակայվել։
The Guardian-ը նաև նշել է, որ ավելի քան 40 օր է, ինչ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ դադարեցնելով բեռների, սննդամթերքի և բժշկական պարագաների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։
Հարակից հրապարակումներ`
- Australian Open. Խաչանովը կիսաեզրափակչում է
- Ադրբեջանը պահանջել է պատժել Կարեն Խաչանովին՝ Արցախին աջակցելու համար
- «Շարունակեք հավատալ մինչև վերջ»․ Խաչանովը կրկին աջակցությունն է հայտնել Արցախին
- Կարեն Խաչանով. «Արցախ, դիմացիր»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան