Universal-ը հրաժարավել է Մադոննայի կենսագրական ֆիլմից
Մադոննայի մասին կենսագրական ֆիլմը, որը պետք է նկարահաներ հենց ինքը՝ երգչուհին, այլևս չի մշակվում Universal Pictures-ի կողմից։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Լուրն այն մասին, որ ընկերությունը հրաժարվել է կենսագրական ֆիլմի արտադրությունից, հայտնվել է այն բանից հետո, երբ արտիստը հայտարարել է համաշխարհային շրջագայության մասին: Տեղեկության համաձայն՝ բազմաթիվ աղբյուրներ պնդում են, որ ֆիլմն իրականում նկարահանվել է 2022 թվականի վերջին՝ շրջագայության մասին հայտնելուց առաջ։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նախագծի մասին առաջին անգամ հայտարարվել է 2020 թվականին։ Ֆիլմը պետք է նկարագրեր Մադոննայի կարիերան մոտ չորս տասնամյակի ընթացքում: Երաժշտությունից բացի, երգչուհին նախատեսում էր խոսել արվեստի, կինոյի, նորաձևության և բարեգործության ոլորտներում իր գործունեության մասին։