«Բնապահպանների» երկիր Ադրբեջանում մեռնում են անառողջ սննդից
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել վերացնել սննդամթերքում արդյունաբերական ճանապարհով ստացվող տրանս ճարպերը: Ամեն տարի աշխարհում մինչև կես միլիոն մարդ մահանում է սննդի հետ կապված սրտի հիվանդությունից: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է ԱՀԿ-ի երկուշաբթի օրը հրապարակված զեկույցում:
Փորձագետների կարծիքով՝ այժմ 43 երկիր կիրառում է «լավագույն փորձը սննդամթերքի տրանս ճարպերի դեմ պայքարելու համար»։ «2,8 միլիարդ մարդ պաշտպանված է այս ճարպեր ուտելու վնասակար ազդեցությունից՝ վեց անգամ ավելի, քան 2018 թվականին։ Այնուամենայնիվ, չնայած այս առաջընթացին, «աշխարհի 5 միլիարդ մարդ մնում է «անպաշտպան», և, հետևաբար, 2018-ին կազմակերպության առաջ դրած մինչև 2023 թվականը տրանսճարպերի օգտագործումը զրոյացնելու նպատակը պատակը «դեռ չի իրականացվել»: Տրանս ճարպերի սպառման պատճառով վաղաժամ սրտի իշեմիկ հիվանդությունից մահանում է մինչև 500,000 մարդ»,-ասել է ԱՀԿ-ն՝ հավելելով, որ տրանսճարպերը «սովորաբար հայտնաբերվում են փաթեթավորված մթերքներում, հացաբուլկեղենում, ճաշ պատրաստելու յուղերում և սփրեդներում»:
«Ոչինչ հայտնի չէ տրանս ճարպերի օգուտների մասին»,-զեկույցի հրապարակման կապակցությամբ ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Նա հիշեցրել է «առողջապահական համակարգերի հսկայական ծախսերը», որոնք կապված են արտադրանքներում դրանց օգտագործման հետ՝ ընդգծելով, որ տրանս ճարպերի վերացումը «առողջության համար հսկայական օգուտներ կբերի»:
«Եկեք պարզ ասենք՝ տրանսճարպերը թունավոր քիմիական նյութ են, որոնք սպանում են և չպետք է տեղ ունենան սննդի մեջ: Ժամանակն է մեկընդմիշտ ազատվել դրանցից»,-եզրափակեց Գեբրեյեսուսը:
ԱՀԿ զեկույցի համաձայն, տրանս ճարպերի հետ կապված «լավագույն պրակտիկան» ներկայումս չի կիրառվում տրանս ճարպերի օգտագործման պատճառով կորոնար հիվանդություններից հատկապես մեծ թվով մահացություններ ունեցող 16 երկրներից 9-ում՝ Ավստրալիայում, Ադրբեջանու, Բութանում, Եգիպտոսում, Իրանում, Նեպալում, Պակիստանում, Կորեայի Հանրապետությունում և Էկվադորում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին