«Ժողովուրդ». Ովքեր են ՔՊ խմբակցության որոշում կայացնողները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է: Մինչ այս իշխանականները, երկրի առաջ ծառացած մարտահրավերները թողած, քննարկում էին ընդդիմադիրներին մանդատից զրկել-չզրկելու հարցը, հիմա էլ անցել են արդեն «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելությունից զրկելուն համաձայնություն տալու հարցին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող ֆրակցիային առնչվող այս և մյուս բոլոր կարևոր որոշումները կայացնում է ՔՊ «վերնախավը»՝ ի դեմս խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, Ալեն Սիմոնյանի և, իհարկե, Նիկոլ Փաշինյանի: Տեղեկացանք, որ վերջիններս որոշումներ կայացնում են առանց թիմակիցների հետ քննարկման, առանց նրանց կարծիքը հարցնելու:
Ավելին՝ խմբակցության որոշ պատգամավորների (որոնք համեմատաբար հաճախ են շփվում մամուլի հետ) միայն վերջին պահին են տեղեկացնում որոշումների մասին, որպեսզի հանկարծ արտահոսք չլինի: Պատգամավորներին ասված է, որ բոլոր կարևոր իրադարձությունների շուրջ իրավասու են խոսել միայն խմբակցության ղեկավարը և քարտուղարը:
Իհարկե, իշխող ֆրակցիայում կան չեզոք պատգամավորներ, որոնց համար միևնույնն է՝ ինչ է կատարվում խմբակցության ներսում, ինչ որոշումներ կկայացվեն, իրենք միայն «դիտորդի», կոճակ սեղմողի դերում են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան