Հասարակություն 12:05 25/01/2023 Հայաստան

«Եկա, տեսա, չպարտվեցի».44-օրյայի ժամանակ զոհված Կարեն Պողոսյանը դարձավ 45 տարեկան

«Ես միշտ Կարենին ասում էի՝ մեր սերունդը մեղավոր է ձեր առաջ, մենք  ձեզ խաղաղություն չթողեցինք, կիսատ թողեցինք գործը: Ինքը նույն խոսքերն ինձ ասաց՝ ես չեմ ուզում իմ որդիներին կիսատ գործ թողնեմ, չեմ ուզում  իրենց պատերազմ թողնեմ: Գնաց և անմահացավ»,-պատմում է 44-օրյա պատերազմում  զոհված Կարեն Պողոսյանի հայրը՝ արցախյան առաջին ազտամարտին սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչին արձագանքած  «Արծիվ» մահապարտների գումարտակի սպա Ֆելիքս Պողոսյանը:

Հունվարի 24-ին Կարեն Պողոսյանի և նրա հոր մարտական ընկերներն ու հարազատները հավաքվել էին նշելու Կարենի ծննդյան օրը, նա այդ օրը դարձավ 45 տարեկան:

Նրանք ծաղիկներ խոնարհեցին Կարեն Պողոսյանի շենքի կողքին գտնվող այգում՝ իր և հարակից շենքերի ևս 7 նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարի առաջ, որից հետո այցելեցին Կարենի շիրիմին՝ Եռաբլուր:

«45 տարեկան դարձավ Կարենս, ինքն այսօր մեր կողքին չէ, բայց ինքը միշտ մեր հետ է՝ բոլորիս, ժողովրդի հետ է»,-ներկաներին դիմեց Ֆելիքս Պողոսյանը:

Նրա խոսքով՝ որդու քայլի իմաստը նրա տապանաքարի հետևի մասում է գրված. «Եկա, տեսա, չպարտվեցի…»:

«Որդիս չպարտվեց: Եկավ, տեսավ, բայց չպարտվեց: Պարտվողների մասին չեմ ուզում խոսել: Պարտվեցին բանակում չծառայողները, պարտվեցին կոռուպցիայի մեջ թաթախվածները, պարտվեցին բանակը, երկիրը թալանողները: Կարենը և իր ընկերները չպարտվեցին: Կարենը և Եռաբլուրի ձախ թևում հանգչողները, որտեղ նրա ընկերներն են, և աջ թևում գտնվող իմ ընկերները զոհվեցին՝ պահելով մեր արժանապատվությունը և մեր երկիրը: Կռիվ տվեցին, զոհվեցին, բայց չպարտվեցին: Ես հպարտ եմ իմ տղայով, նրա մարտական ընկերներով: Հպարտ եմ Եռաբլուրում մայր հողը գրկած բոլորի հիշատակներով:

Կարենիս ցանկությունը կլիներ՝ մենք չենք կոտրվում, չենք պարտվում և գտնում ենք, որ մեր երկիրը պետք է ունենա ուժեղ բանակ, որովհետև այդ բանակը պետք է պահի մեր արժանապատվությունը՝ ինչպես ժամանակին ավագ սերունդը գնաց, ինչպես մեր որդիները գնացին և պահեցին մեր արժանապատվությունը, պետականությունը և անկախությունը: Ես կարծում եմ, որ անգամ այս ծանր օրերին, պետք է հավատով լցվենք, ոգով արի լինենք և կարողանանք մեր բանակը պինդ պահել: Բանկան է մեր միակ երաշխիքը, մնացածը՝ դիվանագիտականը, մի օր կլինի, մի օր չի լինի:

Կեցցե՛ հայկական բանակը, որի շարքերում ծառայել է Կարենս, ծառայել են շատ շատերը, որի արժանապատվության խորհրդանիշ Եռաբլուրը՝ մեր սրբավայրը կա:

Ծնունդդ շնորհավոր տղաս, փառք քեզ, և քո բոլոր ընկերներին՝ Եռաբլուրի և մեր երկրի բոլոր պանթեոններում, բնակավայրերում, գյուղերում, քաղաքներում դտնվող զոհվածների բոլորի շիրիմներին: Կեցցես որդիս, դու այլ կերպ չէիր կարող լինել: Արարքդ քեզ էր նման, մեր ընտանիքին էր նման»:

Ֆելիքս Պողոսյանն ասաց, որ որդին շուրջ 11 տարի ԱՄՆ-ում էր բնակվում, բարձր վարձատրությամբ աշխատանք ուներ, բայց մշտապես հայրենիքով էր ապրում, 2016 թվականի քառօրյա պատերազմին չհասցրեց ԱՄՆ-ից գալ, քանի որ հերթական զինադադարը կնքվեց:

«44-օրյա պատերազմի ժամանակ նա ԱՄՆ-ից Հայաստան ժամանելու սխալ օր էր մեզ ասել, որպեսզի իրեն չդիմավորեինք օդանավակայանում: Ինքնաթիռից ուղեբեռով  միանգամից գնացել էր զինկոմիսարիատ և այնտեղից ստացած ծանուցագիրը ձեռքին մտավ տուն»,-պատմում է Կարեն Պողոսյանի ազատամարտիկ հայրը:

Նրա խոսքով՝ Կարենը զոհվել է հոկտեմբերի 21-ին, Հադրութի շրջանի Դրախտիկ բանկավայրի մոտ: Այդ օրն իրենց ստորաբաժանման, սպայական խմբի հրամանատարի՝ Բեգիջանյան Գևորգի ծննդյան օր էր, նրանք ճագար և աքլոր էին հայթայթել ծննդյան օրը նշելու համար, բայց այդպես էլ չէին հասցրել նշել: Կապիտան Գևորգն էլ է զոհվել, բայց 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի մարտերի ժամանակ՝ Ջրեմուկում:  Զովելուց երք ամիս  անց հունվարի 21-ին է հուղարկավորվել Կարեն Պողոսյանը:

Կարենի մարտական ընկեր Վահան Աբրահամյանն ասաց. «Կարողացանք մեր առաջ դրած խնդիրը կատարել, ծանր պահ էր, չեմ կարող բառերով ասել, ցավոք Կարենին կորցրեցինք: Մեր մարտական մյուս ընկերն էլ սեպտեմբերի 13-14-ի մարտերում զոհվեց Ջերմուկում: Մեծ հայրենասիրությամբ համակված մարդ էր Կարենը, որն առանց վարանելու վերադարձավ ԱՄՆ-ից և համալրեց մեր շարքերը:

Կարենն ասում էր, որ եկել է կատարի այն, ինչն իր խնճի վրա նստած է եղել: Այդ օրը մեզ նահանջ հրաման չի եղել, մինչև վերջին պահը կատարել ենք մեր խնդիրը, մենք ենք եղել մեր հրամանատարը»:

Կարեն Պողոսյանի մյուս մարտական ընկերը՝ Արմեն Զոհրաբյանն էլ ասաց. «Կարենը մեզ հանդիպած բացառիկ տեսակ ու կերպար էր: Թողնելով ԱՄՆ-ում իր ապահով կյանքը՝ գալիս է այնպիսի մի տեղ, որտեղ ապրելու հնարավորություն գրեթե չկա: Կարենին այդ փաստն իրականում չէր հուզում, որովհետև հայրենասերի իր տեսակը չէր կարող լինել մի տեղ, իսկ իր ազգը, ծնողները և զավակները գտնվեին վտանգի մեջ: Ես ապշած եմ Կարենի հայրենասիրությամբ:

Արմենի խոսքով՝ մարտական ընկերների մտքում մի նպատակ կար՝ Կարենի և մյուս նահատակների կիսատ թողած գործը շարունակել և իրենց հրամանատարը՝ Գևորգ Բեգիջանյանը, որը որպես պահեստազորի սպա էր մոբիլիզացվել, 44-օրյա պատերազմից հետո որոշեց համալրել  ՀՀ զինված ուժերը, քանի որ առաքելություն ուներ անելու և նա էլ զոհվեց Ջերմուկում:

«Կարենն օվկիանոսը կտրեց, եկավ՝ թողնելով ապահովված կյանքը և զոհվեց հանուն մեզ և մեր երեխաների: Պատերազմի դեպքում մենք նորից գնալու ենք առաջնագիծ»,-ասաց Արմեն Զոհրաբյանը:

Պատրաստեց՝ Ա. Վարդանյանը


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում անդրադարձել է պետական տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}