Ովքեր են 2022 թվականի խոշոր հարկ վճարողները
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակվել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 185 միլիարդ 839 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 304 միլիարդ 275 միլիոն դրամ։
Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 143 մլրդ 933,3 մլն դրամ։
Երկրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիան», որը նախորդ տարի վճարել է 52 մլրդ 275,2 մլն դրամ հարկ:
Երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ Տոբակո»-ն է՝ 45 մլրդ դրամով:
Չորրորդ հորիզոնականում ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն է, որը պետբյուջե է վճարել 27,4 մլրդ դրամ հարկ, հինգերորդում՝ «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ը (19,5 մլրդ դրամ), վեցերորդում հորիզոնականում՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն (18,1 մլրդ դրամ ), յոթերորդում՝ «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն (17,5 մլրդ), ութերորդում՝ «Ջեյ թի այ Արմենիա»-ն (16,9 մլրդ դրամ), իներորդում հայտնվել է «Սի փի էս էներջի գրուպ»-ը (16 մլրդ 987 մլն դրամ):
«ՄՏՍ Հայաստան»-ը եզրափակում է տասնյակը։ Ընկերությունը պետական բյուջե է վճարել 15 մլրդ 946 մլն դրամ։