Ադրբեջանի օկուպացրած տարածքում զինծառայողն ինքնասպան է եղել
Ադրբեջանցի զինծառայող Սալախով Աքրամ Ասիմ օղլուն հրազենով վերջ է տվել իր կյանքին։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ին՝ երեկ։
Տեղեկատվությունը տարածել է Կուբաթլուի (Սանասարի) զինվորական դատախազությունը, ինչը նշանակում է, որ դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում՝ մասնավորապես Քաշաթաղի շրջանում։
Ստացված տեղեկատվության հիման վրա զինվորական դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրը և դիակը, որպես իրեղեն ապացույց առգրավել գործին առնչվող իրեր, ստացել բացատրություններ և կատարել այլ գործողություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան