Պետք է ճանաչես, իմանաս լեզուն, որ սիրես ու գործածես. Դավիթ Գյուրջինյան
«Կոչ եմ անում, հորդորում եմ ոչ միայն հետևել Լեզվի կոմիտեի հորդորակներին, այլև հետևել, դուրս մղել մեր, հատկապես պաշտոնական խոսքից, օտար բառերը»,- ասուլիսում ասաց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։
Նա նշեց, որ այդ ցանկերն ուղարկվում է 400 էլեկտրոնային հասեցեներով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, կազմակերպություններ, ԶԼՄ-ներ. «Մի բան փոխվում է»։
Գյուրջինյանն ասաց, որ առօրյա խոսքը հեղեղված է արևելյան, ռուսերեն և այլ կարգի օտարաբանություններով, սկսել են դրանց համարժեքները նորից շրջանառության մեջ դնել։
«Դրանք սովորական կենցաղային բառեր են, որոնց գեղեցիկ, լավ հայերենը կա, ուղղակի մենք չենք գործածում»,- նշեց Լեզվի կոմիտեի նախագահը։
100-ից ավելի ուսուցողական բնույթի հրապարակումներ են եղել։
«Պետք է ճանաչես, իմանաս լեզուն, որ սիրես ու գործածես»,- ընդգծեց Դավիթ Գյուջինյանը։
Խոսելով տնտեսվարողների կողմից թույլ տրվող խախտումներից, նա նշեց, որ ավելի լավ է մարդկանց համոզվել, հասկացնել, հորդորել, որ սա Հայաստանն է ու պետք է հայերենը գերիշխող լինի։
«Օտար լեզուների դեմ բան չենք ասում, եթե նրանք չեն զբաղեցնում հայերենի տեղը։ Հայերենին դեմ մի գնացեք հանուն ձեր իմացած մեկ կամ երկու լեզվի»,- ասաց Դ. Գյուրջինյանը։
Ըստ նրա, տնտեսվարողները թյուր ընկալում ունեն, որ եթե գրությունն օտար լինի, կգրավի օգտվողներին, իսկ հայերեն լինելու պահանջն էլ ձևական են կատարում՝ այդ անունները, երբեմն երկար-բարակ, խուճուճ լինում են հայերեն տառերով։
«Սա անում ենք մենք մեր երկրում, սա օտարը չի անում, օտարի պարտադրանք չէ։ Սա մեր ինքնագիտակցության պակասն է»,- ասաց Լեզվի կոմիտեի նախագահը։
Նրա խոսքով, տնտեսվարողների կողմից ցուցանակների վրայի գրությունների հարցում դրական միտում կա, բայց գոհացուցիչ չէ. «Մեծ տոկոս են կազմում հայատառ ոչ հայերեն գրությունները»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան