ՊՆ-ն չի կատարում իր պարտականությունները, չի կարողանում զենք գնել, դիրքերը կահավորել, թեև ահռելի գումարներ են հատկացվում. Թարվերդյան
«Պետք չէ հույսը ամբողջովին դնել ՌԴ-ի ու ԵՄ-ի վրա և սպասել, թե մեզ ով ու ինչի դիմաց կզիջի»,- Tert.am-ին տված հարցազրույցում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։
«Առաջին հերթին մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը և ինքնիշխանությունը։ Եթե իշխանությունը ասում է, որ չի կարող երաշխավորել անվտանգությունը, ինքնիշխանությունը, թող գնա ու գա նա, ով կարող է։
Անհասկանալի է, թե որ կողմ են գնում իշխանությունները, մի օր Փելոսիին են դիմավորում, մեկ այլ օր ասում են, որ ռուսամետ են։ Պետք չէ լինել ոչ արևմտամետ, ոչ ռուսամետ, պետք է լինել հայամետ։ Սփյուռք ունեցող պետությունը պետք է բալանսավորված արտաքին քաղաքականություն վարի։ Եթե ասում եք, որ Գյումրիի ռուսական բազան վտանգ է ներկայացնում, ուրեմն հանեք։ Եվրամիությունը դիտորդներ ուղարկելով իր ազդեցությունն է մեծացնում տարածաշրջանում»,- նշել է Թարվերդյանը։
Անդրադառնալով զորանոցում հրդեհին, Թարվերդյանը ասել է, որ աբսուրդ է խաղաղ պայմաններում 15 զոհ ունենալը։ Պատճառներն, ըստ նրա համակարգային են, պաշտպանության նախարարությունը չի կատարում իր պարտականությունները, չի կարողանում զենք գնել, դիրքերը կահավորել, թեև բանակին ահռելի գումարներ են հատկացվում։ ՊՆ-ն գումար է տնտեսում, մինչդեռ «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահի դիտարկմամբ, հասարակական կազմակերպությունները փող են մուրում դիրքերը կահավորելու համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Որոշ մարմիններում դարձյալ վերականգնվել է համակարգային կոռուպցիան. Երվանդ Թարվերդյան
- «Վարչապետն իր հայտարարությամբ քննչական մարմիններին ուղղորդում է, թե ինչ է եղել». Երվանդ Թարվերդյան
- Թարվերդյան. Տպավորություն է՝ ուրախանում ենք, որ այս մի գործառույթը ռուսները կանեն, այն մյուսը՝ եվրոպացիները, մենք ի՞նչ պետք է անենք
- Թարվերդյան. Պաշտպանության ու ներքին գործերի նախարարներն ի՞նչ էին անում կառավարության այսօրվա նիստին
- ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Իրանը սպասում են, որ Ադրբեջանի ականջը կտրեն, եթե նա ռազմական գործողության դիմի. Թարվերդյան
- Ասենք, ՌԴ-ն չկա, թողնենք, որ Արցախը կործանվի՞. Երվանդ Թարվերդյան
- Երվանդ Թարվերդյանը Գլենդելի քաղաքապետի հետ քննարկել է Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդման, զարգացման վերաբերյալ հարցեր
- Այս դժվար պահին մեզ անհրաժեշտ է եկեղեցու և պետության միասնականությունը. Թարվերդյան
- Թարվերդյան. 44-օրյա պատերազմի ընթացքը մեզ պարտավորեցնում է հիշել, որ արյունահեղությունը դադարեց Ռուսաստանի միջնորդությամբ
- Երվանդ Թարվերդյան. Ընտրվելու դեպքում ապօրինի շինթույլտվություն խնդրող ընկերներս կհեռանան գոհ, բայց մերժված
- Երվանդ Թարվերդյան. Լիահույս եմ, որ շատ շուտով մենք կլուծենք երկրաշարժի ավերածությունների հետքերը