Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին Վաշինգտոնում հանդիպել է ռուս գործընկերոջ հետ
Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին, որը հունվարի վերջին պետք է գլխավորի Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը, երեքշաբթի օրը հանդիպել է Վաշինգտոնում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավար Անատոլի Անտոնովի հետ։ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական բաժինը հայտնում է, որ այդ մասին ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Թրեյսին, որը փորձառու ամերիկացի դիվանագետ է, դեկտեմբերին հաստատվել է Սենատի կողմից: Նա առաջիկա օրերին կմեկնի Ռուսաստան և պետք է աշխատանքի սկսի այս ամսվա վերջին»,-ասել է Փրայսը և հավելել. «Թրեյսին Վաշինգտոնում ներկայումս խորհրդակցում է գրասենյակների և անհատների հետ, և այս առիթով նա հնարավորություն ունեցավ քննարկելու դա դեսպան Անտոնովի հետ»,-ասել է Փրայսը:
Թրեյսին, որն աշխատել է Կենտրոնական Ասիայում ԱՄՆ մի քանի դիվանագիտական առաքելություններում, այդ թվում Հայաստանում, 2014-2017 թվականներին եղել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան փոխղեկավարը, մեկնում է Ռուսաստան այն ժամանակ, երբ երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատթարացել են:
Մինչ Թրեյսիին Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր հանրապետական իրավաբան Ջոն Սալիվանը, որը Մոսկվան լքեց 2022 թվականի սեպտեմբերին։ Նրան նշանակել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ Ջո Բայդենը՝ թողել նույն պաշտոնում։
Երկկողմ հարաբերությունների վատթարացման հետ մեկտեղ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև վեճ է եղել նաև դեսպանատների անձնակազմի հետ կապված, երկու երկրներն էլ միմյանց քննադատում են սահմանափակումներ կիրառելու մեջ:
Հեռանալուն նախորդող ամիսներին Սալիվանը Ռուսաստանին հորդորեց չփակել ԱՄՆ դեսպանատունը: Չորեքշաբթի Փրայսն իր գրությամբ վերահաստատել է պետությունների միջև գոյություն ունեցող կապի ուղիների կարևորությունը։
«Մենք հստակ հայտնել ենք Ռուսաստանի հետ կապի բաց ուղիները պահպանելու մեր ցանկությունը։ Մենք Մոսկվայում ունենք դեսպանատուն, որը դժվարություններ է ապրում՝ կապված ճնշումների և սահմանափակումների հետ, որոնք Կրեմլը դրել է նրա վրա»,-ասաց նա, և հավելել. «Կապի բաց ուղիներ կան։ Մենք օգտագործում ենք դրանք՝ մեզ համար կարևորագույն հարցերի մասին մեր կարծիքը հաղորդելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն Մոսկվայում ԱՄՆ նոր դեսպան Թրեյսիին խորհուրդ է տալիս չմիջամտել պետության ներքին գործերին
- Արմեն Գրիգորյանը հանդիպել է դեսպան Լին Թրեյսիին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները