ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարևորել է բելառուսական նախագահության առաջնահերթությունների իրականացումը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը չորեքշաբթի օրը կազմակերպության պետությունների մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է 2023 թվականին Բելառուսի նախագահության առաջնահերթությունների իրականացման կարևորությունը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Տասմագամբետովն ընդգծել է Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերի (2022) նիստում ընդունված որոշումների և 2023 թվականին Բելառուսի նախագահության առաջնահերթությունների կատարման կարևորությունը։ Այս համատեքստում գլխավոր քարտուղարը նշել է, որ ներկայումս համաձայնեցվում է ծրագրի նախագիծը, որը պետք է հաստատման ներկայացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին»,-ասել է խոսնակը։
Բացի այդ, Զայնետդինովը հավելել է, որ հանդիպմանը շոշափվել են կազմակերպության ամենօրյա գործունեությանը, նրա աշխատանքային մարմինների փոխգործակցության և ՀԱՊԿ մշտական խորհրդի հետ կապված հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսում մայիսի 18-ին տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր ցավակցությունն է հայտնել հրդեհից զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ
- ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցով անխափան տարանցումը
- ՀԱՊԿ զորավարժությունները ՀՀ-ում չանցկացնելը որևէ ձևով չի նվազեցնում Ադրբեջանի հնարավոր հարձակման հավանականությունը. Աբրահամյան
- Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան է, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անի. Փաշինյան
- ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովն ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան