Վրաստանում խաբեբաները փողի դիմաց օտարերկրյա ինքնության քարտեր են պատրաստել
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, օպերատիվ-որոնողական և քննչական միջոցառումների արդյունքում Սամեգրելոյի շրջանում կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և ստորագրելու փաստով երկու անձի են ձերբակալել։ Jnews-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։
«Քննությամբ հաստատվել է, որ գործով ֆիգուրանտներից մեկը, ով տիրապետում է տուրիստական ծառայությունների բյուրոյի, հանցակցի միջոցով պատրաստել և ստացել է կեղծ օտարերկրյա անձը հաստատող փաստաթուղթ՝ շահագրգիռ անձանց համապատասխան գումար վճարելու դիմաց։
Քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են օտարերկրյա տասնյակ քաղաքացիների կեղծ անձնագրերի, ինչպես նաև Վրաստանի վարորդական վկայականների էլեկտրոնային տարբերակներ։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 362-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով։
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ»,- ասված է Քննչական ծառայության հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան