Աշխատատեղերի նոր ռեկորդային ցուցանիշ՝ Նիկոլ Փաշինյանից
«2021 թ.-ի դեկտեմբերի նկատմամբ 2022 թ.-ի դեկտեմբերին աշխատատեղերն ավել են 44 հազար 949-ով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ այդ թիվն ավել է 156 հազար 431 աշխատատեղով»,-կառավարության նսիտի ավարտին հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Հայտարարելով, որ 2022 թվականի դեկտեմբերին արձանագրվել է ՀՀ-ում վճարվող աշխատատեղերի նոր ռեկորդային ցուցանիշ՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրեց, որ դեկտեմբերին գրանցվել է 704 հազար 420 վճարվող աշխատատեղ:
Նրա խոսքով՝ 2022 թվականի դեկտեմբերին 2018 թվականի մայիսի նկատմամբ համախառն աշխատավարձային ֆոնդն ավել է 136 միլիարդ 411 միլիոն դրամով, 2022 թվականի դեկտեմբերին 2021 թվականի դեկտեմբերի նկատմամբ՝ 49 միլիարդ 989 միլիոն դրամով:
«Միջին ամսական աշխատավարձը 2022 թվականի դեկտեմբերին 2021 թվականի դեկտեմբերի նկատմամբ ավել է 19,2 %-ով»,-հայտնեց Նիկո Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- 2-ից 3 անգամ նվազել էր Ջերմուկում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն ծավալողների իրացման շրջանառությունը. Քերոբյան
- Կառավարության որոշմամբ ճանապարհատրանսպորտային նոր նշաններ կհայտնվեն փողոցներում
- «Թումո-տուփ»-ի և Ազատ գյուղի զորանոցում տեղի ունեցածի կապը մենք պետք է տեսնենք. Փաշինյան
- Ադրբեջանը նաև նպատակ ունի խափանել խաղաղության օրակարգը. Փաշինյան
- ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին