ԵՄ երկրներում պարենային ապրանքները մեկ տարվա ընթացքում թանկացել են 20-30%-ով
Եվրապական միությունում 2022 թվականին գրանցվել է սպառողական գների զգալի աճ: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ԵՄ-ում հացի և ձավարեղենի գներն աճել են մոտ 20 տոկոսով, կաթը, պանիրը և ձուն՝ 27,8 տոկոսով։
Եվրահանձնաժողովի ներկայացրած աղյուսակի համաձայն՝ աղյուսակի համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերին 2021 թվականի դեկտեմբերի համեմատ մսի գներն աճել են 17,0%-ով, կաթի, պանրի և ձվի գները՝ 27,8%-ով, ձեթի և յուղերի գները՝ 32,4%-ով։ շաքարավազը՝ 15,7%-ով։ Ըստ վիճակագրության՝ մրգերը թանկացել են 8.1%-ով, բանջարեղենը՝ 15.0%-ով։
Ամսական կտրվածքով հացը և հացահատիկը դեկտեմբերին թանկացել են 1,2%-ով, միսը` 0,7%-ով, կաթը, պանիրն ու ձուն` 1,7%-ով, ճարպերն ու ձեթը` 1,1%-ով, շաքարավազը`1,0%-ով:
Դրան զուգահեռ մրգերը էժանացել են 0.9%-ով, բանջարեղենը, ընդհակառակը, թանկացել է 1.0%-ով։