Թրամփը նախազգուշացրել է միջուկային հակամարտություն սկսելու ռիսկի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արևմտյան երկրներից տանկերի փոխանցումը Կիևին կարող է հրահրել միջուկային հակամարտության բռնկումը, ուստի անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։
«Նախ տանկերը, հետո կլինեն միջուկային ռումբեր: Վերջացրե՛ք այս խելահեղ պատերազմը, հիմա: Դա այնքան պարզ է»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի իր «Truth Social»-ում գրել է Թրամփը:
Հունվարի 25-ին Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ իր զինված ուժերի պաշարներից Ուկրաինային կուղարկի 14 Leopard 2 տանկ և կտրամադրի վերաարտահանման թույլտվություններ։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել էր, որ Վաշինգտոնը 31 Abrams տանկ է ուղարկելու Ուկրաինա։ Բայդենի խոսքով՝ Ուկրաինային տանկեր մատակարարելու Վաշինգտոնի որոշումը ոչ թե պայքար է Ռուսաստանի դեմ, այլ «պայքար հանուն ազատության»։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը հավելել է, որ տանկերի մատակարարումը, իբր, սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին