«Ժողովուրդ». Խոշոր առեւտրի կենտրոններում ուժեղացված վերահսկողություն է իրականացվում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի տարածքում գործող խոշոր առևտրի կենտրոններում ուժեղացված վերահսկողություն է իրականացվում: Առևտրի բոլոր կենտրոններում, այդ թվում՝ մարզայիններում, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ և ստուգումներ են իրականացվում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թերությունների հայտնաբերումից հետո տնտեսվարողին այլևս ժամանակ չի տրվում դրանք վերացնել, այլ անմիջապես գործունեությունը կասեցնելու որոշում է կայացվում։ Խոսքը ոչ միայն առևտրի խոշոր կենտրոնների մասին է, այլև փայտամշակման, տպագրական արտադրամասերի, նավթամթերքի պահեստարանների, ընդհանուր նշանակության պահեստների, այնտեղ, որտեղ կարող է լինել մարդկանց մեծաքանակ կուտակում և դյուրավառ միջավայր:
Նախօրեին պարզ դարձավ, որ կասեցվել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը: Տոնավաճառը պետք է փակվի փետրվարի 1-ից: Նշենք, որ այս որոշման հետևանքով գործազուրկ է դառնում ավելի քան 600 քաղաքացի: Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացվի նաև «Գնունի» շուկայի մասով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ով է լինելու Շիրակի հաջորդ մարզպետը
- «Փաստ». Հանդիպումը բավական թեժ է եղել ու «մուննաթախառը»՝ թե՛ պատգամավորների, թե՛ Պապիկյանի կողմից
- «Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների հարցի շուրջ գործընթացը կասեցված չէ
- «Հրապարակ». Ինչու է Արագածոտնի մարզպետը մարզպետարան կանչել համայնքների ղեկավարներին
- «Փաստ». Մանկուց մերժվածները, ծեծվածները, բակերում չընդունվածները չեն կշտանում. Մեծ հաշվով, թալանում են երկիրը
- «Ժողովուրդ». Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում, չհաշված պատերազմական գործողությունները, բանակում մահվան քանի՞ դեպք է գրանցվել
- «Հրապարակ». Սիսիանում նշանակված ՏԻՄ ընտրությունները կարող են առավել ցավոտ լինել իշխանության համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան