ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռացման մասին խոսելը նույնն է, թե ՆԱՏՕ-ն լիկվիդացնելը․ Չելիք
ԱՄՆ նախկին Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը «The Wall Street Journal»-ում հոդված էր հրապարակել, որտեղ խոսում էր ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու անհրաժեշտության մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա հոդվածում նշել էր, որ թեև Թուրքիան դաշնակից երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ, սակայն իրեն այդ դաշինքի անդամ պետության նման չի դրսևորում։
Բոլթոնի այդ հոդվածին արձագանքել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։
Նա շեշտել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում «տանտեր» է, և բոլորը պետք է իմանան, որ ՆԱՏՕ-ի ամենակարևոր երկրներից մեկն է Թուրքիան։
«ՆԱՏՕ-ի բոլոր առաքելություններում Թուրքիան առանցքային երկիրն է։ ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռացման մասին խոսելը նույնն է, թե ՆԱՏՕ-ն լիկվիդացնելը»,- ասել է Չելիքը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա