Այսօր չզեկուցվող նախագծով Նազելի Բաղդասարյանը կազատվի Շիրակի մարզպետի պաշտոնից և զեկուցվողով կնշանակվի Մուշեղ Մուրադյանը
Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով պաշտոնից կազատի ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին և զեկուցվող նախագծով նույն մարզում մարզպետ կնշանակի Մուշեղ Մուրադյանին:
Կառավարության որոշման նախագծում ասվում է. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Նազելի Բաղդասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»:
Զեկուցվող նախագծով, Սահմանադրության նույն հոդվածի համաձայն ՀՀ Շիրակի մարզպետ կնշանակվի «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նազելի Բաղդասարյանի եղբայրը դիմումներ է գրել Պապիկյանին ու Գյումրու քաղաքապետին. «Մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը»
- Նազելի Բաղդասարյան. Շիրակի մարզից այժմ 30 անձ ունենք ադրբեջանական բանտերում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա