Ուկրաինան թուրքական ընկերությունից անվճար ստացել է «Bayraktar»-ներ
Ուկրաինան թուրքական «Baykar» ընկերությունից անվճար ստացել է երկու «Bayraktar» հարվածային անօդաչու թռչող սարք։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին չորեքշաբթի հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը:
«Այսօր մենք ստացանք ևս երկու Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք Ուկրաինայի մեծ ընկերներից և գործընկերներից՝ «Baykar» ընկերությունից: Baykar-ն անվճար է նվիրել»,- նշվում է վարչության ֆեյսբուքյան էջում։
Անցյալ տարվա օգոստոսին հայտնի էր դարձել Ուկրաինայում թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման մեկնարկի մասին։ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարն ասել է, որ շինարարությունը կտևի մի քանի ամիս, իսկ գործարկումը հնարավոր է մինչև 2023 թվականի վերջ։ Այնուամենայնիվ, հունվարի 13-ին Укринформ -ին տված հարցազրույցում Բոդնարն ասել է, որ ռազմական գործողությունները «ճշգրտումներ են կատարել գործարանի սկզբնական պլաններում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան