Վահագն Սարոյան. Իսկ ՀՀ կառավարությունն ի՞նչ է անում «Բաքվի պլանների» դեմ
Անվտանգային հարցերով փորձագետ Վահագն Սարոյանը գրում է.
«ՀՀ կառավարության նիստում Բաքվի պլան մաքսիմումի կամ պլան մինիմումի մասին բարձրաձայնելը (թերթային ֆորմատով՝ «մեր ունեցած տեղեկություններով») դեռևս չի նշանակում, որ ՀՀ կառավարությունը, որպես Արցախի երաշխավոր կառավարություն, ինչ-որ միջոցներ է ձեռնարկում այդ պլանները ձախողելու, թույլ չտալու, կամ ռիսկերի մինիմիզացման համար։
Իսկ ՀՀ կառավարությունն ի՞նչ է անում «Բաքվի պլանների» դեմ... Ճիշտ է՝ «Միջազգային փաստահավաք առաքելություն «գործուղվի» Լաչինի միջանցք»։
Ո՞վ գործուղի, ե՞րբ, ինչի՞ համար... Այսպիսի կրավորական պահվածքը խաղաղության չի տանելու...
Այս քաղաքականության հետևանքները քաղելու են երկու հայկական պետությունների հասարակությունները»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին