ՏՏ ոլորտի հսկաները զանգվածաբար աշխատանքից ազատում են աշխատակիցներին
ՏՏ ոլորտի հսկաները զանգվածաբար աշխատանքից ազատում են աշխատակիցներին
ԱՄՆ-ում 2023 թվականին ՏՏ ոլորտի շուրջ 50 հազար մարդ զրկվել է աշխատանքից։ Իսկ 2022-ին աշխատանքից ազատվել է ավելի քան 150 հազար մասնագետ:
Spotify երաժշտական ծառայությունը հայտարարել է մոտ 600 աշխատակիցների կրճատման մասին՝ ընկերության աշխատակազմի մոտ 6 տոկոսը։ Նախկինում Google-ը հայտարարել էր 12 հազար մարդու աշխատանքից հեռացնելու մասին: Նմանատիպ քայլերի են դիմել Microsoft-ը, Amazon-ը և այլ ՏՏ հսկաներ։ Վերջիններիս ղեկավարներն իրավիճակը բացատրում են արտաքին տնտեսական պատճառներով, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Google-ի և նրա մայր ընկերության Alphabet-ի ղեկավար Սունդար Պիչայը գրել է. «Վերջին երկու տարիներին մենք արագ աճի շրջան ենք ապրել։ Համապատասխանելու և դրան նպաստելու համար մենք նոր աշխատակիցներ ընդունեցինք: Բայց այսօրվա տնտեսական իրականությունն այլ է»:
2023 թվականի ընդամենը երեք շաբաթվա ընթացքում ՏՏ կորպորացիաները և այլ ընկերություններ, որոնց բիզնեսը հիմնականում կապված է տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, աշխատանքից ազատել են գրեթե 50,000 մարդու: Amazon-ը հատկապես աչքի է ընկնում՝ կրճատելով 18 հազար աշխատակիցների: Ճիշտ է, դա մոտավորապես 1,5 միլիոն աշխատող ունեցող ընկերության մոտ 1 տոկոսն է։ Google-ին իր 12000 կրճատումներով հաջորդում է Microsoft-ը՝ 10000։ Հաջորդիվ Salesforce, Goldman Sachs, Wayfair, Spotify և այլ ընկերություններ են:
Անցյալ տարի Իլոն Մասկը Twitter-ից հեռացրել է աշխատակիցների կեսին: Իսկ Facebook-ը 2022 թվականին կրճատել է աշխատատեղերի 13%-ը։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի սակավաթիվ հսկաներից մեկը, որը դեռևս չի հայտարարել աշխատակիցների կրճատման մասին, Apple-ն է: Միակ բանը, որ կրճատվել է ընկերությունում, գործադիր տնօրեն Թիմ Քուքի աշխատավարձն է: Նա 2023 թվականին կստանա 49 միլիոն դոլար՝ 83 միլիոն դոլարի փոխարեն։
ՏՏ հսկաները ստիպված են գումար խնայել, քանի որ նրանց աշխատակազմը, իսկապես, ուռճացված է, կարծում է Femida.us-ի գործադիր տնօրեն Դմիտրի Դուբոգրաևը. «Կարծում եմ՝ շուկան պարզապես մաքրվում է գերհագեցումից: Հետևաբար, ես այս պահին որևէ քննադատական բան չեմ տեսնում»:
Գերհագեցում, որի մասին խոսում է Դուբոգրաևը, տեղի է ունեցել ՏՏ հսկաների մոտ առկա փողից։ Մինչ գնաճը ցածր տոկոսադրույքով, և, հետևաբար, էժան վարկերով ներդրողները պատրաստակամորեն ներդրումներ էին կատարում ՏՏ-ում, ներառյալ ռիսկային փորձարարական նախագծերում, որտեղ բացարձակապես չկար շահույթի երաշխիք:
Սիեթլի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Վլադիմիր Դաշկեևը բերում է հետևյալ օրինակը. «Եթե դիտարկենք օրինակ՝ Boeing-ին, ապա այն ունի գործարաններ, ունի դիզայներական բյուրոներ, և ամեն ինչ տեղի է ունենում հիմա: Եվ եթե նայեք Microsoft-ին, Amazon-ին կամ Facebook-ին, ապա նրանք գնահատվում են ըստ իրենց աճի ներուժի, ըստ այն բանի, թե ինչ կարող են բացել իրենց տեխնոլոգիաները ապագայում»:
Նույն Amazon-ը համաճարակի ժամանակ գրեթե կրկնապատկեց աշխատակիցների թիվը։ Սա թելադրված էր ծառայությունների հսկա պահանջարկով, որը պայմանավորված էր ընդհանուր կարանտինով և Fed-ի ցածր հիմնական տոկոսադրույքով: Բայց եթե Դաշնային պահուստը գնում է տոկոսադրույքների հետևողական բարձրացման, ինչպես 2022 թվականին, ներդրողը հասկանում է՝ այլևս էժան փող չի լինի: Ներդրումները դառնում են ոչ միայն ռիսկային, այլեւ թանկ: Ապագայի համար գրավ դնելը դառնում է վտանգավոր։
Հիմնականում սա է պատճառը, որ NASDAQ տեխնոլոգիական բորսան 2022 թվականին ամբողջությամբ ընկել է մոտ 50%-ով: Իջել են նաև ՏՏ ոլորտի մի շարք հսկաների գները։ Google-ը` անցյալ փետրվարի համեմատ, էժանացել է գրեթե մեկ երրորդով, Amazon-ի արժեթղթերը գրեթե կիսով չափ նվազել են, Microsoft-ը կորցրել է մոտ 20%:
«Ես չէի ասի, որ փուչիկը հենց հիմա պայթել է», - «Ամերիկայի ձայն»-ին ասել է Scentbird-ի տեխնիկական տնօրեն Անդրեյ Ռեբրովը՝ հավելելով. «Շուկայական շտկում է եղել։ Այսինքն՝ ընկերությունները սկսեցին ավելի ադեկվատ գումարներ ծախսել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները