Արցախ. Հնարավոր չէ լիարժեք վերահսկել գնագոյացման մեխանիզմները
Արձագանքելով որոշ ապրանքատեսակների բարձր գներով իրացման վերաբերյալ հանրության կողմից հնչեցվող բազմաթիվ բողոքներին՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից տեղեկացնում են.
«Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, տեսչական և հարկային մարմինների աշխատանքային խմբերի կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում արձանագրվող և հանրության կողմից բարձրացվող՝ ապրանքատեսակների իրացման բարձր գների հետ կապված խնդիրների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացվում են գնագոյացման ուսումնասիրություններ:
Հաշվի առնելով, որ առևտրային օբյեկտների կողմից իրացվող ոչ բոլոր ապրանքատեսակներն են ձեռք բերվում Արցախի Հանրապետության գյուղաջակցության հիմնադրամի կողմից սահմանված կարգով, և հետևաբար հնարավոր չէ լիարժեք վերահսկել գնագոյացման մեխանիզմները, առևտրային օբյեկտներին հորդորում ենք՝
- զերծ մնալ ապրանքատեսակները մինչ շրջափակումը գործած գների համեմատ ընդգծված բարձր գներով և առանց հիմնավոր փաստաթղթղերի ձեռքբերումից և իրացումից.
և միաժամանակ տեղեկացնում, որ՝
- Ստեփանակերտում վերոնշյալ աշխատանքային խմբերի, իսկ շրջաններում՝ շրջվարչակազմերի կողմից վերահսկվելու է առևտրային օբյեկտներում նշված հայտարարության դրույթների պահպանումը»։
Հարակից հրապարակումներ`
- Շրջափակված Արցախ. օր՝ 46
- Մինչև Ադրբեջանը չպատժվի, նման ցեղասպան քաղաքականությունը շարունակելու է. Հանդիպում՝ Արցախի բարեկամների հետ
- Հիմնադրամ. 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիսում, Ադրբեջանի պատճառով հնարավոր չէ հասցնել Արցախ
- Կրթության միջազգային օրն է. Արցախում ավելի քան 20.000 երեխա զրկված է կրթություն ստանալու իրավունքից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան