Աղաղակող դեպք. Եկատերինբուրգում ձերբակալել են հայ համայքի ղեկավարին
Եկատերինբուրգի հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանի նկատմամբ վարչական գործ է հարուցվել հանրահավաք, ցույց կամ երթ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանված կարգը խախտելու հատկանիշներով։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։Ըստ նույն աղբյուրի, նա հինգ օր գտնվել է անազատության մեջ։
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Թելեգրամի իր ալիքում գրում է.
«Եկատերինբուրգում աղաղակող դեպք է տեղի ունեցել. Քաղաքի հայ համայնքի ղեկավարին հինգ օր կալանավորել են միայն այն պատճառով, որ Եկատերինբուրգի հայկական եկեղեցու բակում գտնվող հայերը դիմել են համաշխարհային հանրությանը Արցախը փրկելու համար։ Ասել եմ ու ասում եմ՝ հայ հասարակության մեջ ռուսաֆոբական տրամադրությունների հիմնական գեներատորներից են նրանք, ովքեր Ռուսաստանում պատրաստ են մի երկու նավթային ընկերության համար վաճառել իրենց հայրենիքը»։
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ գործն ուղարկվել է դատարան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան