«Ժողովուրդ». Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումների անել հնարավոր չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2023 թ. հունվարի 1-ից Թուրքիայի ու Հայաստանի միջև հնարավոր է իրականացնել ուղիղ ավիաբեռնափոխադրումներ. սա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր:
Հունվարի 6-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն էլ հայտնել էր. «Թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022 թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր»:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և հետաքրքրվել, թե այս արգելքի վերացումից հետո արդյոք դիմումներ եղել են օդային բեռնափոխադրումներ իրականացնելու համար:
Ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են. «2023 թվականի հունվարի 1-ից՝ թուրքական կողմից Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումից հետո, Հայաստան-Թուրքիա և հակառակ ուղղությամբ դեռևս օդային ճանապարհով բեռնափոխադրումներ չեն իրականացվում: Դեռևս մաքսային և այլ ընթացակարգերի համաձայնեցում պետք է տեղի ունենա, որպեսզի հնարավոր լինի իրականացնել այդ թռիչքները»:
Այսինքն՝ որոշումը կա, քաղաքական հայտարարությունը կա, բայց խնդիրը փաստացի չի լուծվել. փոխադրում անել հնարավոր չէ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Պարզվում է՝ «գաղտնի» գործը բոլորովին էլ գաղտնի չէ, այդ գործի շրջանակներում կալանքի տակ է ՊՆ մեկ այլ նախարար՝ Դավիթ Տոնոյանը
- «Ժողովուրդ». Խոշոր առեւտրի կենտրոններում ուժեղացված վերահսկողություն է իրականացվում
- «Հրապարակ». Ով է լինելու Շիրակի հաջորդ մարզպետը
- «Փաստ». Հանդիպումը բավական թեժ է եղել ու «մուննաթախառը»՝ թե՛ պատգամավորների, թե՛ Պապիկյանի կողմից
- «Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների հարցի շուրջ գործընթացը կասեցված չէ
- «Հրապարակ». Ինչու է Արագածոտնի մարզպետը մարզպետարան կանչել համայնքների ղեկավարներին
- «Փաստ». Մանկուց մերժվածները, ծեծվածները, բակերում չընդունվածները չեն կշտանում. Մեծ հաշվով, թալանում են երկիրը
- «Ժողովուրդ». Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում, չհաշված պատերազմական գործողությունները, բանակում մահվան քանի՞ դեպք է գրանցվել
- «Հրապարակ». Սիսիանում նշանակված ՏԻՄ ընտրությունները կարող են առավել ցավոտ լինել իշխանության համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան