Տիգրան Աբրահամյան. Այս իշխանության որոշումները չեն ծառայում Հայաստանի անվտանգության ու շահերի ապահովմանը
«Այսօր մենք ունենք ծանր իրավիճակ, այն վերաբերում է և զինված ուժերին, և անվտանգության համակարգին, և Հայաստանի Հանրապետությանը»,-ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորն այցելել է արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, որոնք վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի դիմաց։
Ընդդիմադիր պատգամավորը ցավով փաստեց, որ յուրաքանչյուր տարի Հայաստանն ունենում է նորանոր տարածքային կորուստներ, զոհեր։
Անվտանգության հարցերով փորձագետ օրենսդիրը համարում է, որ Հայաստանի ձախողումների պատճառներից մեկն էլ Զինված ուժերում հաճախ իրականացվող կադրային փոփոխություններն են։
«Նման հաճախականությամբ փոփոխությունները սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգության համար։ Էլ չեմ խոսում այն մասին, որ իշխանությունը կարծես նպատակաուղղված կերպով անընդհատ կադրային փոխատեղումներն իրականացնում է համակարգը թուլացնելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանական համակարգի կենսունակությունը թուլացնելու համար։ Համենայն դեպս այն լուծումները, որոնք տրվում են իշխանության կողմից, չեն ծառայում Հայաստանի անվտանգության ու շահերի ապահովմանը»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մեր տղաները ամեն դիրքի համար կյանք են տվել, բայց իրենք դավաճանված են եղել, գլխավոր դավաճանը գլխավոր հրամանատարն է. Զոհված զինծառայողի հայր
- Գարիկ Գալեյան. Երևի պայմանավորվել են՝ որդեկորույս ծնողներից գանձած տուգանքները բաժանեն ոստիկաններին որպես հավելավճար
- Մեզ համար ամեն օրը սգո օր է, իրենց համար կերուխումների օր է. Զոհված զինծառայողի հայր
- Զոհված զինծառայողների ծնողները ՔԿ դիմաց են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան