ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում է դադարեցնել Ռուսաստանին ավիաթռիչքների թույլտվություն տալը
ԱՄՆ իշխանությունները ճնշում են գործադրում Թուրքիայի վրա՝ դադարեցնելու ռուսական ավիաընկերությունների՝ ամերիկյան արտադրության ինքնաթիռներով ժամանումներն ու թռիչքները սպասարկելու պրակտիկան: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին գրել է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Անցյալ ամիս ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացրել են թուրք անհատներին, որ նրանք կարող են ենթարկվել ազատազրկման, տուգանքների, արտահանման արտոնությունների կորստի և այլ տույժերի, եթե ծառայություններ մատուցեն դեպի Ռուսաստան, Բելառուս և հակառակ ուղղությամբ թռչող ԱՄՆ-ի արտադրության ինքնաթիռների լիցքավորումը և տեխնիկական սպասարկումը՝ խախտելով նախորդ տարի ներդրված արտահանման վերահսկողության պայմանները։
Մասնավորապես, ըստ թերթի, անցյալ տարվա դեկտեմբերին Վաշինգտոնի դիրքորոշումը թուրք պաշտոնյաներին է փոխանցել ԱՄՆ առևտրի նախարարի օգնական Թեա Ռոզման Քենդլերը։
Պարբերականը կարծում է, որ այս իրավիճակը ցույց կտա՝ արդյոք ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կարող են հաջողության հասնել Ռուսաստանի երկարաժամկետ մեկուսացման հարցում, թե՞ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի տնտեսական գործունեությունը երրորդ երկրների օգնությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան թուրքական ընկերությունից անվճար ստացել է «Bayraktar»-ներ
- ԱՄՆ-ը կիսով չափ ավելացրել է զենքի վաճառքը՝ Ուկրաինային աջակցելու պատճառով
- Թուրքիայում ռուսներին մերժում են կեցության թույլտվության համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները