ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի զինված ուժերի 531 ներկայացուցչի նկատմամբ
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցնում Ռուսաստանի զինված ուժերի 531 անդամների նկատմամբ Ուկրաինայում գործողությունների համար։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է Պետդեպարտամենտը։
«Պետդեպարտամենտը քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի զինված ուժերի 531 անդամների նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու համար այն գործողությունների համար, որոնք սպառնում կամ խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական անկախությունը»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Պետդեպարտամենտը ռուս զինվորականների ցուցակներ չի տրամադրել։