Ադրբեջանը նաև նպատակ ունի խափանել խաղաղության օրակարգը. Փաշինյան
«ԼՂ բնակչությանն իրենց տներից արտաքսելը Ադրբեջանի միակ նպատակը չէ: Այս սադրիչ գործողություններով, Ադրբեջանը նաև նպատակ ունի խափանել խաղաղության օրակարգը, բանակցային գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում»,-կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ասելով, որ Լաչինի միջանցքի փակումը և Արցախի ժողովրդին հումանիտար ճգնաժամի առաջ կանգնեցնելը բոլորը էմոցիոնալ են տանում, Փաշինյանը խոսեց իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունից, խաղաղության օրակարգին հակասող գործողությունների և բառապաշարի բացառումից՝ հատկապես պետական իշխանության ներկայացուցիչների կողմից:
«Որևէ սադրանքով մեզ հնարավոր չպետք է լինի շեղել այս օրակարգից: Պետք է շարունակել մեր համատեղ ջանքերը: Համատեղ ասելով՝ նկատի ունեմ իշխանությանը, ընդդիմությանը, քաղաքացիական հասրակությանը, հայաստանյան և սփյուռքի անհատներին և կազմակերպություններին՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության նկատմամբ կատարվող ոտնձգությունների վրա միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնելու ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:
Նա նաև շնորհակալություն հայտնեց այն երկրներին և կազմակերպություններին, որոնք օբյեկտիվ են արտահայտվում ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հայտարարելով, որ Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրությանը համոզել, որ միջանցքն իրականում փակ չէ, իսկ հայկական կողմը փաստեր է ներկայացնում նրա փակ լինելու մասին, Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Կարծում եմ, որ հենց այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է և մենք հետրևողականորեն պետք է աշխատենք այս ուղղությամբ»:
ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը նաև հայտարարեց, որ տարածաշրջանի խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և հայկական կողմն առաջնորդվելու է այդ տրամաբանությամբ՝ որքան էլ հասկանալի լինեն դժվարությունները և բարդությունները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան