«Թումո-տուփ»-ի և Ազատ գյուղի զորանոցում տեղի ունեցածի կապը մենք պետք է տեսնենք. Փաշինյան
«Վերադառնալով նախորդ շաբաթ տեղի ունեցած ողբերգությանը, դրա մասին շատ եմ մտածում, կարող է աբսուրդ թվալ, բայց, միևնույնն է՝ իմ եզարակացությունն այն է, որ էլի կրթության հարց է, զուտ կրթության հարց է, իմանալու և չիմանալու հարց է, չիմացածը գիտակցելու խնդիր է»,-կառավարության նիստում անդրադառնալով Ազատ գյուղի զորանոցի հրդեհի հետևանքով 15 զինծառայողի զոհվելու դեպքին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա կոչ արեց արձանագրել, որ բոլորն էլ ինչ-որ բան չգիտեն, չկա մեկլը, որն ամեն ինչ գիտի:
«Առաջինը, քանի դեռ այս գիտակցումը և ամեն օր ինչ-որ նոր բան իմանալու ցանկությունը ԴՆԹ-ի մակարդակով չի աշխատում, մեր պրոբլեմները չեն լուծվի:
Այդ «Թումո-տուփ»-ի և Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցում տեղի ունեցածի կապը մենք պետք է տեսնենք: Այդ կապն այնքան ուղի ու բացահայտ է, որ դրա չնկատելն է, որ մեզ անընդհատ կանգնեցնում է հիմնահարցերի առաջ»,-հայտնեց Փաշինյանը՝ ՀՀ մարզերում ևս երկու «Թումո-տուփ»-երի բացման նախագծի քննարկման ժամանակ:
Նա դիմեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որպեսզի վերջինս ներկայացնի դեպքի քննության ընթացքը:
«Այսօր առավոտյան արդեն ձերբակալվել է առաջին անձը, որի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցված»,-հայտնեց դատախազը և հավելեց, որ նախաքննությունից ելնելով չի բացահայտի այն անձանց շարքը, որոնց նկատմամբ նման գործողություն է իրականացվելու:
Փորձելով հաստատել նախորդ նիստում հրդեհի պատճառների մասին հնչեցրած վարկածը՝ Փաշինյանը նոր մանրամասներ ներկայացրեց դեպքից՝ ասելով, որ վառարանը գրեթե հանգած է եղել և սպան զինվորին հանձնարարել է այնտեղ փայտ լցնել: Երբ փայտը լցված է եղել, զինվորն ասել է, որ մոխիր կա նրա տակ և այն շուտով կբռնկվի, իսկ սպան փնտրել և գտել է բենզինով լի տարան, որով էլ փորձել է շիկացնել կրակը:
Հարակից հրապարակումներ`
- 15 զինծառայողների մահվան գործով ձերբակալված կա
- Ալեն Ղևոնդյան. 15 սպանված զինվորների թեման պատահականություն, դժբախտ պատահար կամ բառդակի արդյունք չի եղել
- Հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է. ՔԿ
- 15 երեխա ողջ-ողջ վառվեցին. Զոհված հերոս Դավիթ Առուշանյանի մայր
- Դատախազությունը՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած դեպքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան