Տեղից վերկենալը մի նպատակ էր հետապնդում՝ ճշմարտությունը չբացահայտվի․ Ամրամ Մակինյան
Դատարանից մենք ակնկալում ենք բացառապես արդարադատություն։Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ մենկաբանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստից ակնկալիքը։
«Իրականությունը բոլորի համար շուտվանից պարզ էր։ Այսինքն՝ առաջին վկայի հարցաքննության օրվանից պարզ էր,թե ինչ է կատարվել իրականում»,- ասաց պաշտպանը։
Անդրադառնալով այն հարցին, թե վերջինիս հարցադրումները դատական նիստի ընթացքում վրդովեցրել են վկաներին, պատասխանեց․
«Վրդովեցնում է,որովհետև ճշմարտությունը բացահայտվում է։ Սա արդեն նախաքննական փուլ չէ՝նախաքննության ընթացքում ինչ ուզեն, այն էլ՝ անեն։ Խոսվում է այն մասին, որ Սևան Քոչարյանն ամբաստանյալներից մեկի անունը , ազգանունը ընդհանրապես չգիտեր, սակայն նախաքննության ընթացքում այդ անուն, ազգանունը հստակ գրել էր։ Դա հուշում է այն մասին, որ վկան ենթադրաբար եղել է ուղորդված։ Շատ ակնհայտ է այս գործում ինչ է տեղի ունենում։ Դատավորի վրդովմունքը, տեղից վերկենալը մի նպատակ էր հետապնդում՝ ճշմարտությունը չբացահայտվի, հակառակ պայմաններում դատախազը ,եթե մտավախություն չունի, մեզ չի խոչընդոտի։ Հիմնավորվեց, որ Սևան Քոչարյանը, որն իբրև հնարավորություններ ուներ այս պրոեկտն իրականացնելու, ընդհանրապես 10 մլն դոլար վարկեր, պարքեր ունեցող անձնավորություն էր, ում վարկերն ու պարտքերն այս գործի առնչությամբ, պետության կողմից , այսպես ասած, զրոյացվել են»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։