Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկի մոտ առողջական վիճակի մի փոքր ծանրացում ունեինք. Անահիտ Ավանեսյան
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներին կյանքին վտանգ չի սպառնում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հիշեցենենք, որ Այրվածքաբանական ազգային ինստիտուտում բուժում է ստանում 3 զինծառայող։
«Երեք զինծառայողներից մեկի առողջական վիճակի հետ կապված երկու օր առաջ մի փոքր ծանրացում ունեինք, բայց հրավիրված կոնսիլիումի և բուժման մեջ փոփոխություններ մտցնելու արդյունքում այս պահին բոլորի վիճակը բավարար է, դեռ ստանալու են անհրաժեշտ ամբողջ ծավալով օգնությունը։ Հույս ունենք բոլորն առողջացումով պետք է տուն գնան։ Այս պահին վտանգ չի սպառնում կյանքին»,- նշեց նա։
Ավանեսյանն ասաց, որ այս գիշեր է վերադարձել գործուղումից, երևի օրվա ընթացքում կայցելի նրանց տեսակցության։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորվել 3 զինծառայող, որոնք տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորական։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Հրդեհված զորամասի պաշտոնական վարկածին լայն հանրության կողմից չվստահելն ունի միայն մեկ պատճառ
- Հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է. ՔԿ
- Այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակում դրական դինամիկա կա. ԱՆ
- Զինվորներից մեկը «Ուրալ»-ով փորձել է քանդել հրդեհվող տան պատը՝ համածառայակիցներին փրկելու համար. ՔԿ
- «Պատիվ ունեմ». Զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է
- Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու զինվորականի վիճակը գնահատվում են ծանր. Կարինե Բաբայան
- «Իսկ սահման պահող զինվորը ցրտաշունչ ձմռանը կացարանը տաքացնում է հնամենի վառարանով»
- Էդիկ Բաղդասարյան. Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում
- Ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
- ՊՆ զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին