ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը. Փաստաբանների ապշանքը
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Դուք հավանաբար չեք հավատա, բայց դեռևս մնացել են երևույթներ, որոնցից ես իրոք զարմանում եմ:
Սա տեսնելուց հետո ես դեռ ապշած եմ:
Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը: Երևի աշխարհի որևէ պետությունում նման ծանր դեպք պատահած չի լինի»:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ գրում է, որ դատավոր դառնալու պահից փաստաբանական արտոնագիրը կասեցվում է.
«ՍԴ դատավոր Ս.Սաֆարյանը շարունակում է զբաղվել փաստաբանական գործունեությամբ: Զավեշտը նաև այն բանում է, որ բացի նրանից, որ նա չգիտի, որ չի կարելի դա անել, այլ նաև չգիտի, որ դատավոր դառնալու պահից իր փաստաբանական արտոնագիրը կասեցված է և այս վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության: Որ ասում եմ, էս դավաճանները ՍԴ-ն սարքեցին կանալիզացիայի լյուկ, չեք հավատում: Մարդ ամաչումա դրանց դիմում ներկայացնի»:
Հարակից հրապարակումներ`
- Սեդա Սաֆարյանը նիկոլական Սահմանադրական դատարանի խորհրդանիշն է. Ռուբեն Մելիքյան
- Դուք չեք զղջա այդ բարձր պաշտոնին ինձ առաջադրելու համար. Սեդա Սաֆարյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան