Մարտի դաշտում մեր երեխաներն են կռվել, մենք էլ այստեղ` այստեղի թուրքի դեմ ենք կռվելու. Գոհար Դավթյան
Արցախյան երրորդ պատերազմում անհետ կորած Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը, տուժող է ճանաչվել սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում կարմիրբերետավորների բռնությունների գործով։ Կարմիր բերետավորները նրա ոտքերից ու ձեռքերից քաշքշելով բերման էին ենթարկել։ Մեկ անգամ առերեսում ունեցել է ոստիկաններից մեկի հետ, այսօր ևս առերեսում է լինելու։ Նա զոհված զինծառայողների ծնողների հետ այսօր քննչական կոմիտեի դիմաց է՝ պահանջելով պատժել սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում ծնողների նկառմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, պարզել նրանց հրաման տվողներին։
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ոստիկանները տարածքից հեռանալու որևէ պահանջ չեն ներկայացրել, միանգամից մոտեցել են ու սկսվել է քաոսային իրավիճակ։ Նա նշեց, որ վնասվածքներ է ունեցել՝ խորը քերծվածք ձեռքի վրա, ողնաշարի վրա։ Տիկին Գոհարի խոսքով, դեպքից հետո որևէ մեկը չի զանգել ու ներողություն չի խնդրել։
«Ինչքն էլ ցանկանան արդարանալ, ամբողջը նկարահանված է։ Վերևից տեղի ունեցող սարսափ է։ Մեզ ոչ մի բան չի կարող կաշկանդել։ Մարտի դաշտում մեր երեխաներն են կռվել, մենք էլ այստեղ` այստեղի թուրքի դեմ ենք կռվելու»,- ասաց տիկին Գոհարը։
Լուսանկարները՝ սեպտեմբերի 21-ից
Հարակից հրապարակումներ`
- Մեր տղաները ամեն դիրքի համար կյանք են տվել, բայց իրենք դավաճանված են եղել, գլխավոր դավաճանը գլխավոր հրամանատարն է. Զոհված զինծառայողի հայր
- Գարիկ Գալեյան. Երևի պայմանավորվել են՝ որդեկորույս ծնողներից գանձած տուգանքները բաժանեն ոստիկաններին որպես հավելավճար
- Մեզ համար ամեն օրը սգո օր է, իրենց համար կերուխումների օր է. Զոհված զինծառայողի հայր
- Զոհված զինծառայողների ծնողները ՔԿ դիմաց են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին