Ախուրյանում և Փանիկում «Թումո-տուփ»-եր կտեղադրվեն
«Նախագիծը վերաբերում է ՀՀ Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» և «Փանիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ներից տարածք վերցնելուն և «Սիմոնյան» կրթական հիմնադրամին հատկացնելուն»,-գործադիրի նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով հողահատկացման հերթական որոշումը:
Նա հայտնեց, որ հիմնադրամը իրականացնում է ծրագիր, որը կոչվում է «Թումոն տուփի մեջ», և նման ծրագրեր նախատեսված է իրականացնել Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում:
Ըստ նախարարի՝ Սևան, Արթիկ և Բերդ քաղաքներում արդեն նման հատկացումներ իրականացվել են:
«Թումոյի մեր գործընկերները նախատեսել են 110 նման «Թումո-տուփ»-եր ունենալ Հայաստանի տարբեր շրջաններում, իսկ Երևանում ևս 2 խոշոր Թումո-կենտրոն բացել»,-հայտնեց Սանոսյանը և տեղեկացրեց, որ հիմնադրամը նախատեսում է Հայաստանում ունենալ 16 խոշոր Թումո-կենտրոն:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտնեց, որ «Թումո-տուփ»-երը շարժական են, որտեղ երեխաներն ինքնուսուցման միջոցով նախնական գիտելիքներ են ստանում, հետո հնարավորություն ունեն տրանսպորտով գնալ Թումո-կենտրոններ և շարունակել ուսուցումը:
Նա բերեց Բերդի և Գավառի «Թումո-տուփ»-երում նախնական ուսուցում ստացած երեխաների օրինակը, որոնք իրենց գիտելիքները շարունակում են ստանալ Դիլիջանի Թուլմո-կենտրոնում:
Ըստ Անդրեասյանի՝ Ախուրյանի 900 և Փանիկի 300 երեխաները «Թումո-տուփ»,-երում կստանան գիտելիքներ:
Նախարարը հայտնեց, որ 7 Թումո-կենտրոն կա նաև արտասահմանում:
Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց արշավը, որը ժամանակին ծավալվում էր կենտրոնը հայ մեծ բանաստեղծ Թումանյանի ազգանվան կրճատ տարբերակով անվանանելու դեմ:
«Հովաննես Թումանյանն այս ծրագրով աշխարհի 7 երկրներում ներկա է, և դրանով ներկա է ՀՀ-ն ու հայ ժողովուրդը: Էս էլ է կրթույան հարց»,-ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության որոշմամբ ճանապարհատրանսպորտային նոր նշաններ կհայտնվեն փողոցներում
- «Թումո-տուփ»-ի և Ազատ գյուղի զորանոցում տեղի ունեցածի կապը մենք պետք է տեսնենք. Փաշինյան
- Ադրբեջանը նաև նպատակ ունի խափանել խաղաղության օրակարգը. Փաշինյան
- ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով. Նիկոլ Փաշինյան
- Թումո լաբերում մեկնարկում է ինկուբացիոն ծրագիր՝ երեք հաղթողների համար 20 000-ական եվրո ներդրումներով
- Թումոն Հայաստան է բերում Rise միջազգային բարեգործական նախաձեռնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան