«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների հարցի շուրջ գործընթացը կասեցված չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների հարցի շուրջ գործընթացը կասեցված չէ: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ իրավապահ համակարգի կողմից տեխնիկական ստուգման գործընթաց է իրականացվում, որից հետո էլ ՔՊ վարչության անդամներին կանչելու են եւ փորձեն հասկանալ, թե ինչպես է եղել վարչության ընտրակեղծիքը:
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 4-ին իշխող կուսակցությունը պաշտոնապես հաստատեց, որ իր ղեկավար մարմնի ընտրությունների արդյունքները սխալ են հաշվարկվել, եւ, ստացված դիմումի հիման վրա, իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։ Արդյունքում վարչության կազմից դուրս են մնացել իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, փոխարենը նոր վարչության կազմում են պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Հայտարարության մեջ այդպես էլ չի հստակեցվում՝ ով է դիմել վերահաշվարկի համար (ըստ լուրերի՝ Արսեն Թորոսյանը), ձայները կեղծվել են, թե անփութություն է եղել, կամ հնարավոր պատասխանատվության հարցը դարձել է քննարկման առարկա, թե ոչ։ Այս հարցով զբաղվում են իրավապահները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչու է Արագածոտնի մարզպետը մարզպետարան կանչել համայնքների ղեկավարներին
- «Փաստ». Մանկուց մերժվածները, ծեծվածները, բակերում չընդունվածները չեն կշտանում. Մեծ հաշվով, թալանում են երկիրը
- «Ժողովուրդ». Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում, չհաշված պատերազմական գործողությունները, բանակում մահվան քանի՞ դեպք է գրանցվել
- «Հրապարակ». Սիսիանում նշանակված ՏԻՄ ընտրությունները կարող են առավել ցավոտ լինել իշխանության համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան