Լիբանանահայությունն Արցախին զորակցելու հավաք է կազմակերպել
Հունվարի 25-ին լիբանանահայերն իրենց զորակցությունն են հայտնել Արցախին՝ հավաքվելով մայրաքաղաք Բեյրութում և հայաբնակ Անջար (Այնճար) քաղաքում: Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Արցախը շրջափակման մեջ է. «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը:
Բեյրութում լիբանանահայերի հավաքը տեղի է ունեցել հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում:
Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» օրաթերթի աշխատակից Արշո Պալյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ ժամը 12-ից մինչև 14-ը փակ էին ոչ միայն Բուրջ Համուդի հայկական, այլև արաբական խանութները, նաեւ՝ Բեյրութի այլ շրջանների խանութներ: Հավաքը, ըստ մեր զրուցակցի, բազմամարդ էր, դրան մասնակցում էին նաև արաբներ:
Արցախին զորակցելու հավաքը կազմակերպել էին Լիբանանում գործող հայկական երեք ավանդական կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը եւ ՍԴՀԿ-ն, ներկա էին նաեւ հայ առաքելական, հայ կաթողիկե եւ հայ ավետարանական համայնքների ներկայացուցիչները:
Արշո Պալյանը նշում է, որ հավաքից 10 րոպե առաջ Լիբանանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Լաչինի միջանցքի փակման մասին:
Նախարարությունը, մասնավորապես, ցավ է հայտնել միջանցքի փակման համար, ինչի հետևանքով Ղարաբաղում ստեղծվել է մարդասիրական ճնշող իրավիճակ: Միևնույն ժամանակ Լիբանանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վերսկսել երկկողմ բանակցությունները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի ժողովրդի և Կառավարության անունից փոխանցում եմ համերաշխության և աջակցության մեր ուղերձը․ Անն Լույո
- Ֆրանսիայում ՀՅԴ երիտասարդներն արգելափակել են ԱԳՆ շենքի մուտքը, Վաշինգտոնում-ում՝ Ադրբեջանի դեսպանատուն տանող փողոցը
- Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի ցույց կկազմակերպվի․ Վալերի Բուայե
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան