Կառավարության որոշմամբ ճանապարհատրանսպորտային նոր նշաններ կհայտնվեն փողոցներում
«Նախագծի նպատակը խաչմերուկներում խցանումներից խուսափելը, հետիոտների համար անցուղիների անվտանգ դարձնելը և մի շարք այլ կարգավորումներն են»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով կառավարության հերթական որոշումը:
Նախարարն ասաց, որ որոշմամբ նաև Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ ապահովելով ճանապարհային երթևեկության կազմակերպման միասնական կանոնակարգումը։
Ըստ Գնել Սանոսյանի՝ 5 խումբ փոփոխություններ են արվում, որոնցից մեկով ճանապարհային նոր նշաններն են ներդրվելու:
Նա տեղեկակցրեց, որ անկյունագծային հետիոտնային նշանն է ավելացնվում այն խաչմերուկների համար, որտեղ ժամում 900 մարդուց ավել է անցնում փողոցը և դրանով մեքենաները բոլոր 4 կողմերից կանգնելու են, իսկ հետիոտները ոչ միայն ուղիղ, այլև անկյունագծերով են անցնում խաչմերուկը:
Նախագծով նաև էլեկտրամոբիլների լիցքավորման վայրի նշան է ստեղծվել, ինչպես նաև՝ վարորդների համար մի քանի ծառայությունների վայրն հուշող համատեղ ճանապարհանշան:
Նախարարի խոսքով՝ արագընթաց և այլ ճանապարհների խաչմերուկներում, եթե կան անկյունային շինություններ, որոնք փակում են վարորդների տեսադաշտը, տեղադրվելու է անկյունային կանգառ նշանը, որպեսզի վթարներից խուսափեն:
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության նպատակն է անընդհատ թարմացնել նորմատիվ-իրավական ակտերը և կարգավորումներ մտցնել այս ուղղությամբ»,-ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և տեղեկացրեց, որ նախագծի շուրջ աշխատել ենն ՆԳՆ և այլ գործընկերների հետ:
«Երկրում պետք է լինեն ստանդարտներ, և դրանք պետք է գործեն: Մենք պետք է արձանագրենք, որ ինստիտուտների կայացումն է այն բոլոր պրոբլեմների լուծումը, որ մենք ունենք»,-իր հերթին ասաց Նիկոլ Փաշինյանը և Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին առաջարկեց ներկայացնել ճանապարհատրանսպորտային պատահարների նոր վիճակագրությունը:
«2019-2022 թվականի կտրվածքով ճանապարհատրանսպորտային պատահարների, ինչպես նաև դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թիվն առավելապես նվազել է 2022 թվականին: Եթե 2019 թվականինց մինչև 2021 թվականը, բացառությամբ համավարակի ժամանակահատվածի, ճանապարհատրանպորտային պատահարների քանակն աճել է միջինը 15 %-ով, իսկ զոհերի թիվը՝ միջինը 4 %-ով, ապա 2022 թվականին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազում»,-ասաց Ղազարյանը:
Նրա խոսքով՝ 2019 թվականի համեմատությամբ 2022 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 419-ով կամ 10,2 %-ով, 2022 թվականին 4308, 2019 թվականին 4799, վիրավորները 646-ով կամ 9,5 %-ով, զոհերի թիվը 20-ով կամ 5,9 %-ով, իսկ 2022 թվականին՝ 321, 2019 թվականիի 341-ի դիմաց:
«Չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի ընթացքում 22 825-ով ավելացել են նոր հաշվառված տրանսպորտային միջոցների թիվը, այնուհանդերձ, ձեռնարկված միջոցառումների 2021 թվականի համեմատությամբ 295-ով կամ 6,4-ով նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ 4604-ը 4309-ի դիմաց»,-հայտարարեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- «Թումո-տուփ»-ի և Ազատ գյուղի զորանոցում տեղի ունեցածի կապը մենք պետք է տեսնենք. Փաշինյան
- Ադրբեջանը նաև նպատակ ունի խափանել խաղաղության օրակարգը. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան