Մեր տղաները ամեն դիրքի համար կյանք են տվել, բայց իրենք դավաճանված են եղել, գլխավոր դավաճանը գլխավոր հրամանատարն է. Զոհված զինծառայողի հայր
«Փաշինյանը չպետք է մտնի Եռաբլուր։ Ինքն է մեղավոր ու պատասխանատու, որ մեր երեխաները չկան։ Մեզ համար ընդունելի չէ, որ կեղծ գալիս, ծաղիկ է դնում, խոնարհվում»,- քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված Նարեկ Ավետիսյանի հայրը՝ Սուրեն Ավետիսյանը։ Նա զոհված զինծառայողների ծնողների հետ բողոքի ակիցիա էր իրականացնում՝ պահանջելով պատժել սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում ծնողների նկառմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, պարզել նրանց հրաման տվողներին։
Նա նշեց, որ տղաները զոհվել են դավաճանված քայլերի հետևանքով. «Իրենք հերոսաբար կռվել են, ամեն հողի, դիրքի համար կյանք են տվել, բայց իրենք դավաճանված են եղել, իսկ գլխավոր դավաճանը գլխավոր հրամանատարն է։
Նիկոլը հիմնահատակ քանդել է բանակը, հոգեպես քանդել է։ Վախկոտ, պարտված հրամանատարով ինչպես կարող է մարդ հոգեբանորեն պինդ լինել, որ գնա առաջ»,- ասաց Ս. Ավետիսյանը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն իր թիմով պատասխանատու է պատերազմի հրահրման, տղաների կորստի, հողի կորտսի համար։
Հարակից հրապարակումներ`
- Գարիկ Գալեյան. Երևի պայմանավորվել են՝ որդեկորույս ծնողներից գանձած տուգանքները բաժանեն ոստիկաններին որպես հավելավճար
- Մեզ համար ամեն օրը սգո օր է, իրենց համար կերուխումների օր է. Զոհված զինծառայողի հայր
- Զոհված զինծառայողների ծնողները ՔԿ դիմաց են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան