Քրեակատարողական ծառայությունում պարգևատրումներ են եղել
Այսօր՝ հունվարի 26-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեությանը ակտիվ մասնակցելու և քրեակատարողական ոլորտում համագործակցության ամրապնդման մեջ զգալի ներդրման համար ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը պարգևատրվել է պատվոգրով, իսկ պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը և շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Ռաֆայել Հարությունյանը պարգևատրվել են շնորհակալագրերով:
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի 2022 թվականի նախագահ, Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատիժների կատարման դեպարտամենտի պետ Օլեգ Մատկինը իր նամակում շնորհակալություն է հայտնել Սերգեյ Ատոմյանին Խորհրդի զարգացման գործում ունեցած ներդրումների համար և ընդգծել Հայաստանի ու Բելառուսի քրեակատարողական ծառայությունների միջև համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան