Զոհված զինծառայողների ծնողները ՔԿ դիմաց են
Քննչական կոմիտեի մոտ են հավաքվել Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնց նկատմամբ Եռաբլուր զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները բռնություն էին գործադրել։ Տուժած ծնողներն առերեսվում են ոստիկանների հետ։
Ծնողները հունվարի 20-ին նույնպես հավաքվել էին ՔԿ դիմաց։ Այդ ժամանակ ծնողներից մեկն ասել էր. «Այլ նպատակով պետք է գային այստեղ, բայց հունվարի 19-ի դեպքի պատճառով զոհված 15 տղաների հիշատակը հարգելով, այսօր ուրիշ գործողություններ չենք կատարում»։
Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակից ծնողներից մեկն ասաց.«Այսօր առերեսում է տեղի ունենում Խուդինյանի հետ։ Վերջերս պարզ եղավ, որ ինքն է բերման ենթարկելու հրաման տվել։ Հիմա չենք հասկանում՝ ինչ տարբերակով դարձավ, որ նա է տվել։ Մի քիչ առաջ նա դրսում էր ու ասաց, որ նման հրաման չի տվել։ Առերեսման ընթացքում մի քանի կարմիր գլխարկներն ասել են, որ ինքն է տվել։ Հիմա մեր ծնողներից մեկի հետ առերեսման է։
Սեպտեմբերի 23-ին Խուդինյան հետ զրուցում էինք, նա ինձ հետ հայհոյում էր հրաման տվողին, ինչպե՞ս կարող է նման բան լինել»։
Խոսքը Երևանի քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի մասին է։
Դիտարկմանը, որ այնտեղ այլ բարձրաստիճան պաշտոնյաներն էլ կային, նա ասաց. «Հենց իրենց վրա էլ կասկածում ենք, որ իրենք են այդ հրամանը տվել, բայց ինչու Խուդինյանը վերցրեց իր վրա, չենք հասկանում»։
Հարակից հրապարակումներ`
- «Գնում եք տուն, համբուրում ձեր տղաներին, ես, տականքներ, երեխուս քարն եմ համբուրում». «Եռաբլուրում» բռնության ենթարկված ծնողները ՔԿ դիմաց են
- Եռաբլուրում թաղվածները ոչ մեկի սեփականությունը չեն, բոլորինն են. Անդրանիկ Քոչարյան
- «Եռաբլուրում» ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ բերման ենթարկված զոհված զինծառայողների ծնողներից հինգը տուժող կճանաչվեն
- Նույնիսկ ամենաթունդ հայհոյանքները մեղմ կհնչեն այս դեպքում․ Իշխանյանը՝ Եռաբլուրում կատարվածի մասին
- ՄԻՊ. Եռաբլուրում տեղի ունեցածի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն
- Եռաբլուրում ծնողները հեռացրեցին Նիկոլ Փաշինյանի, պաշտոնյաների անունից դրված ծաղկեպսակները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին