Հայաստանում քաղաքական գործընթացներն արդեն թելադրում են ոչ թե գերտերությունները, այլ Բաքուն. Արգիշտի Կիվիրյան
«Ցանկացած պետության անվտանգություն որոշում է երկրի այդ պահի իշխանությունը»,-հայտարարեց քաղաքագետ Արգիշտի Կիվիրյանը «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Այսօրվա և վաղվա Հայաստանը. ինչ ունենք և ինչին պետք է հասնել» թեմայով պանելային քննարկման ժամանակ:
Նրա կարծիքով՝ որևէ ընդդիմադիր ուժ կամ կազմակերպություն չի կարող որևէ գործողություն ձեռնարկել երկրի անվտանգության մակադակը բարելավելու ուղղությամբ:
«Ներկան և ապագան որոշելու հարցում Հայաստանի թիվ մեկ խնդիրն իշխանությունների հետ կապված հարցն է, քանի կան այս իշխանությունները՝ խոսել որևէ ապագայի մասին անիմաստ է, ավելի շուտ՝ կարող ենք կանխատեսել այդ ապագան, այն կլինի շատ վատը»,-ասաց բանախոսը:
Կիվիրյանի խոսքով՝ իշխանությունները ոչ թե երկիրը վերածել են գերտերությունների բախման պոլիգոնի, այլև տարածաշրջանային երկրների գործողությունների դաշտի:
«Արդեն ուրվագծվում է այն փաստը, որ Հայաստանում քաղաքական գործընթացները թելադում են ոչ թե գերտերությունները, անգամ ոչ էլ Թուրքիան, այլ՝ Բաքուն»,-հայտարարեց քաղաքագետը և հավելեց. «Հայաստանում ոչ միայն չկա պատասխանատու իշխանություն, այլ՝ նաև ընդդիմություն, չնայած փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկրում իշխանությունն ու ընդդիմությունը լրացնում են իրար: Ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ հիմնականում լինում է ընդդիմությունը»:
Արգիշտի Կիվիրյանը գտնում է, որ իրավիճակից դուրս գալու համար տեսլական ունեցող քաղաքական, հասարակական գործիչները, մտավորականները պետք է գաղափարի շուրջ համախմբվեն փոքր, այնուհետև մեծ խմբերում և փորձեն գտնեն այն մեխանիզմները, որոնք թույլ կտան հեռացնել այս իշխանություններին և եթե այդ ինտելեկտուալ մարդիկ դրանից հետո հայտնվեն իշխանության բուրգում՝ կկարողանան իրականացնել անվտանգության իրենց ծրագրերը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք ազգովի սպասում ենք աղետի. Վահե Հովհաննիսյան
- Չալաբյան. Մեզ պետք է շատ ավելի մոբիլ բանակ
- Ամենաբարդն է՝ և ժամանակակից լինել, և միջնադարյան հայ արվեստի ազդեցությունը կրել. արվեստաբան Վիգեն Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան