Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք հիվանդ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Ստամոքսի անտրալ հատվածի քաղցկեղ` ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների ախտահարումով», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ» և «Զույգ ծնկների վալգուսային դեֆորմացիա, վիճակ հեմիէպիֆիզեոդեզից հետո ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 27-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱՀ առողջապահության նախարարությունը։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 9 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 16 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 49 հիվանդ։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել հիվանդներ
- Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս վեց հիվանդ
- Կարմիր խաչի միջնորդությամբ վեց հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան
- Երևանում սննդով փաթեթներ թողեցին Կարմիր Խաչի գրասենյակի դիմաց
- Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից հիվանդներ են տեղափոխվել Հայաստան
- Արցախից 5 հիվանդ Կարմիր Խաչի միջոցով տեղափոխվել է Երևան
- Կարմիր Խաչի միջնորդությամբ այսօր ևս երեք հիվանդներ Արցախից տեղափոխվել են Հայաստան
- Վրթանես Սրբազանը հանդիպել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավարի հետ
- Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից երեք հիվանդներ տեղափոխվել են Հայաստան
- Կարմիր խաչը չի նախաձեռնում կամ որոշում՝ ինչ է պետք. Զառա Ամատունի
- Կարմիր Խաչի ուղեկցությամբ Արցախից երկու հիվանդն տեղափոխվել են Հայաստանի բժշկական կենտրոններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան