
Թրամփը հայտարարել է՝ 24 ժամում կարող էր դադարեցնել Ուկրաինայի հակամարտությունը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 24 ժամում կարող էր պայմանավորվել Ուկրաինայում հակամարտության դադարեցման մասին, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Եթե ես նախագահ լինեի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմ երբեք չէր լինի։ Բայց նույնիսկ հիմա, որպես նախագահ, ես կկարողանայի պայմանավորվել այս սարսափելի պատերազմի դադարեցման մասին 24 ժամվա ընթացքում»,- «Newsweek»-ի փոխանցմամբ ասել է Թրամփը։
Թրամփը բազմիցս զգուշացրել է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի։