Լոնդոնը խոստանում է աջակցել Թբիլիսիին ՌԴ-ից հնարավոր հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի աջակցել Վրաստանին՝ Ռուսաստանից եկող հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյմս Քլիվերլիին հղումով։
Նախօրեին նա հանդիպել էր իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ։
«Այսօր ես վերահաստատեցի, որ Միացյալ Թագավորությունը կանգնած է մեր վրացի ընկերների կողքին և կշարունակի առաջատար դեր խաղալ՝ աջակցելով նրանց հետ մղելու ռուսական հիբրիդային սպառնալիքները, որոնց նրանք շարունակում են դիմակայել»,-ասվում է նախարարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կիևին աջակցության տրամադրումը և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների քաղաքականության իրականացումը և Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու հեռանկարները։
Հանդիպմանը համաձայնագիր է ստորագրվել ռեադմիսիայի ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնման մասին։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի և Հայաստանի խորհրդարանները դեռևս չեն ընդունել (ID) քարտով սահմանահատման օրենքը
- Վրաստանում խաբեբաները փողի դիմաց օտարերկրյա ինքնության քարտեր են պատրաստել
- Վրաստանում պատգամավոր Սամվել Մանուկյանը վթարի է ենթարկվել
- Վրաստանից Ռուսաստան աճել է ավտոմեքենաների վերաարտահանումը
- Վրաստանի նախագահը դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ օդային կապի վերականգնմանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան