«Հրապարակ». ՄԻՊ աշխատակազմում սպասողական վիճակ է, թե ով է լինելու հաջորդը
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո աշխատակազմի և ոչ մի աշխատակից ազատման դիմում չի գրել ու Գրիգորյանի հետ չի հեռացել։ Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից հետո, հիշենք, ՄԻՊ աշխատակազմի մեծ մասը նրա հետ աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրեց, թեև կարող էին մնալ, սակայն չցանկացան Քրիստինե Գրիգորյանի հետ աշխատել։
Գրիգորյանն էլ այս մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ չէր կարողացել համալրել ՄԻՊ աշխատակազմը. գլխավոր քարտուղարի տեղակալի, ՄԻՊ խորհրդականի, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետի, հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավարի հաստիքները մինչ այժմ թափուր են։
ՄԻՊ աշխատակազմի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ աշխատակազմում սպասողական վիճակ է, թե ով է լինելու հաջորդ ՄԻՊ-ը, և նորանշանակը կպահի՞ իրենց, թե՞ կնախընտրի աշխատակազմը սեփական կադրերով համալրել: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի թեկնածությամբ էլ աշխատակիցներն առանձնապես խանդավառված չեն:
Մեր զրուցակիցն ասաց, որ ՄԻՊ-ի պաշտոնում իրենք պատկերացնում են իրավապաշտպանի անցյալ ունեցող, գործից հասկացող ու բանիմաց մեկին, ով աշխատակազմը ձևավորելիս ոչ թե նեղ խմբային շահերով ու ծանոթություններով կառաջնորդվի, այլ մասնագետներ կներգրավի, որպեսզի իրենք կարողանան աշխատել, համ էլ ՄԻՊ գրասենյակի խարխլված հեղինակությունը վերականգնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա