Ղուրանն այրած դանիացի արմատականը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին
Դանիական ծայրահեղ աջ «Կոշտ ուղի» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը, որն նախորդ շաբաթ օրը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրան է այրել, սպառնացել է նախագահ Թայիփ Էրդողանին նոր քայլերով, քանի դեռ Շվեդիան չի անդամակցել ՆԱՏՕ-ին: «Aftonbladet»-ի տարածած լուրին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Արմատականը պարբերականին ասել է, որ իր կողմից նոր ծայրահեղական գործողությունների իրականացումը կախված է «նախագահ Էրդողանից», որը «չի ցանկանում որ Շվեդիան ՆԱՏՕ մտնի»։ Ըստ Պալուդանի՝ հենց Անկարան Ստոկհոլմին տա դաշինքին միանալու թույլտվություն, նա «այլևս երբեք չի այրի Ղուրանը թուրքական դեսպանատան առաջ»:
Շաբաթ օրը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց Փալուդանն այրել է Ղուրանը` նախապես Շվեդիայի իշխանություններից ակցիան անցկացնելու թույլտվություն ստանալով։ Էրդողանն ասել է, որ դրանից հետո Շվեդիան չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի հարցով։
Ստոկհոլմում Ղուրանի այրումը դատապարտել են Պարսից ծոցի արաբական երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունները։ Կրոնի ազատության իրավունքի պահպանման ոլորտում համագործակցության հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Գենադի Ասկալդովիչը հայտարարել է, որ Մոսկվան դատապարտում և մերժում է Ստոկհոլմում ծայրահեղականների կողմից Ղուրանի այրումը և կոչ է անում քայլեր ձեռնարկել արմատականների դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունում պաշտոնապես դադարեցվում են Ղուրանի դասընթացները
- Թուրքիայի կրոնական գործերի ղեկավար. «Ղուրան չկարդացող երեխաները սատանայի հետ են»
- Թուրքիայի Կրոնական գործերի վարչություն. «10 թուրքից միայն 4-ն է Ղուրան կարդում»